Logo

«Ինտերը» նոր դարպասապահ ունի

19:41 / 09.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։ «Ներաձուրիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա դարպասապահի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Ըստ Transfermarkt պորտալի` միլանյան ակումբը Մարտինեսի տեղափոխության համար վճարել է 13,5 միլիոն եվրո։ 

Իսպանացի դարպասապահը «Ջենոայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից և 68 խաղում դարպասը 25 անգամ պահել է անառիկ։ Մարտինեսը կատալոնական «Բարսելոնայի» մանկապատանեկան դպորցի սան է։ Նա ժամանակին խաղացել է նաև իսպանական «Լաս Պալմասում» ու գերմանական «Լայպցիգում»։ Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա