Իտալական «Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ իսպանացի դարպասապահը հուլիսի 4-ին «Ներաձուրիի» համար բուժզննում է անցնելու։
26-ամյա Մարտինեսի տեղափոխության համար միլանյան ակումբը վճարելու է 15 միլիոն եվրո, իսկ նրա հետ պայմանագիր է կնքելու մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Մարտինեսը «Ջենոա» էր տեղափոխվել 2022 թ. ամռանը և 68 խաղում դարպասը 25 անգամ պահել է անառիկ։


