Logo

«Ինտերը» ներկայացրել է երրորդ համազգեստը

11:44 / 19.09.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի համար նախատեսված երրորդ համազգեստը։

Ֆոտոշարքին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ Ա Սերիայի նախորդ տուրի կենտրոնական խաղում (5-1):

Իտալիայի առաջնության 4-րդ տուրից հետո Սիմոնե Ինձագիի թիմը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ինտերը» կմեկնարկի սեպտեմբերի 20-ին՝ հյուրընկալվելով իսպանական «Ռեալ Սոսյեդադին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ