Logo

«Ինտերը» միավորներ կորցրեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

01:44 / 14.02.2023Վիդեո
Ինտեր-Սամպդորիա

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» չկարողացավ հաղթել հետնապահների թվում գտնվող «Սամպդորիայի» դեմ արտագնա խաղում։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին։ 34-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 պաշտոնական խաղի, խփել 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

22-րդ տուրից հետո «Ինտերը» 44 միավորով երկրորդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 15 միավոր: «Սամպդորիան» 11 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սամպդորիա» - «Ինտեր»՝ 0-0

«Վերոնա» - «Սալերնիտանա»՝ 1-0 

Սիրիլ Նգոնգե, 31

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ