Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» վստահ հաղթանակի հասավ «Մոնցայի» նկատմամբ: Միլանում կայացած մրցավեճում գրանցվեց 2:0 հաշիվը:
Խաղասկզբում հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումը մոտ տարածությունից եզրափակեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
Երկրորդ կեսում Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ փոխանցումից հետո 13 տարի անց «Ինտեր» վերադարձած ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը ստացավ գնդակը և այն ուղարկեց Լաուտարոյին, որը դուբլ ձևակերպեց:
«Ներաձուրին» առաջին անգամ «Մոնցային» հաղթեց Ա սերիայում: Նախորդ մրցաշրջանում Սիմոնե Ինձագիի թիմն այս մրցակցի հետ գրանցել էր մեկական ոչ-ոքի և պարտություն:
Ա սերիա, առաջին տուր
«Ինտեր» – «Մոնցա»՝ 2:0
Լաուտարո Մարտինես, 8, 76


