Logo

«Ինտերը» Լաուտարոյի վերաբերյալ առաջարկ չի ստացել «Ռեալից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.09.2020ՍՊՈՐՏ
«Ինտերը» Լաուտարոյի վերաբերյալ առաջարկ չի ստացել «Ռեալից» - «Ինտերը» Լաուտարոյի վերաբերյալ առաջարկ չի ստացել «Ռեալից»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:55

-

-

Իտալացի հեղինակավոր ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Միլանի «Ինտերը» Մադրիդի «Ռեալից» Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար որևէ առաջարկ չի ստացել։

Հիշեցնենք, որ Sport Mediaset-ն այսօր տեղեկություն էր տարածել, թե «Ինտերն» ու «Ռեալն» արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարել, նույնիսկ արդեն համաձայնություն են ձեռք բերել։

Հաղորդման համաձայն՝ «Ինտերը» բանակցությունները գաղտնի է վարել, քանի որ ակտիվ բանակցությունների դեպքում Արտուրո Վիդալի տեղափոխությունը միլանյան ակումբ կարող է ձախողվել։

Միաժամանակ նշվում էր, որ Լաուտարոյի գործարքում ներառվելու է նաև Լուկա Յովիչի՝ «Ռեալից» վարձակալությամբ տեղափոխությունը միլանյան ակումբ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ