Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» ներկայացրել է «Տրանսֆորմերներ» կինոտիեզերքին նվիրված համազգեստը։
Սահմանափակ քանակությամբ արտադրված տնային մարզաշապիկների վրա ակումբի տիտղոսային հովանավոր Paramount+ ընկերության տարբերանշանի փոխարեն պատկերված են տրանսֆորմերներ։
«Ինտերի» ֆուտբոլիստներն այդ համազգեստով կխաղան «Ուդինեզեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրի տնային խաղում, որը կկայանա դեկտեմբերի 9-ին։ Հանդիպումից հետո մարզաշապիկները կվաճառվեն աճուրդում, իսկ հասույթը կփոխանցվի Միլանի հիվանդանոցներում գտնվող երեխաների բուժմանը։