Logo

«Ինտերը» խոշոր հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»

01:29 / 07.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»:

Դուբլ գրանցեց հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփեց պաշտպան Լուկա Ռանիերին:

«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով երկրորդն է, երեք միավորով հետ է առաջատար «Նապոլիից»: «Ֆիորենտինան» 42 միավորով չորրորդն է:

Իտալիայի Ա Սերիա, 14-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»` 3-0 (տեսանյութ)

Լուկա Ռանիերի, 59, Մոյզե Քին, 68, 89

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ