Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում չեմպիոն Միլանի «Ինտերը» տանը ոչ-ոքի` 1-1 խաղաց «Լացիոյի» հետ։
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի ճապոնացի կիսապաշտպան Դայիչի Կամադան, իսկ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց հոլանդացի պաշտպան Դենզել Դումֆրիսը։
Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Ինտերը» 93 միավորով առաջին տեղում է։ «Ներաձուրին» դեռ 33-րդ տուրում «Միլանին» հաղթելուց (2-1) հետո է նվաճել չեմպիոնի տիտղոսը։ «Լացիոն» վաստակեց 60 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։
Ա սերիա, 37-րդ տուր
«Ինտեր» - «Լացիո»` 1-1
Դենզել Դումֆրիս, 87 - Դայիչի Կամադա, 32


