Logo

«Ինտերը» կարող է խզել Մխիթարյանի պայմանագիրը

22:25 / 21.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կարող է մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստների, այդ թվում` Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Calciomercato-ն:

Մխիթարյանից բացի, հնարավոր հեռացողներից են նաև իտալացի պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը: Նրանց և հայ կիսապաշտպանի պայմանագրերում կետ կա, ըստ որի՝ ակումբը կարող է 12 ամիս շուտ խզել համաձայնագիրն ու փոխհատուցում վճարել: Երեք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետն էլ կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Իտալական գրանդը կփորձի ամռանը՝ ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ, պատկառելի տարիքով խաղացողներին փոխարինել երիտասարդներով:

36-ամյա Մխիթարյանը 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ինտերում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել չորս ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա