Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մոնցայի» նկատմամբ:
Վերջին գոլի ժամանակ արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն օգնեց աչքի ընկնել Մարկուս Թյուրամին:
Միլանցիները մյուս գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն ու Լաուտարո Մարտինեսը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Արգենտինացի հարձակվողը 18 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով առաջին տեղում է: «Մոնցան» 25 միավորով 11-րդն է:
Ա սերիա, 20-րդ տուր
«Մոնցա» – «Ինտեր»՝ 1:5
Մատեո Պեսինա, 69 (11մ) – Հական Չալհանօղլու, 12 (11մ), 60, Լաուտարո Մարտինես, 14, 84 (11մ), Մարկուս Թյուրամ, 88