Logo

«Ինտերը» հետաքրքրված է Յան Զոմերի ծառայություններով

00:09 / 09.07.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», հաղորդում է Sky Sports-ը:

Իտալական ակումբն արդեն կապ է հաստատել գերմանացիների հետ: «Ինտերը» կաշխատի տեղափոխությունն իրականացնելու շուրջ, երբ թիմի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մյունխենյան ակումբը, իր հերթին, քննարկում է երկու տարբերակ: Առաջինը՝ Զոմերին թողնել թիմի կազմում և սպասել Նոյերի վերադարձին, կամ շվեյցարացու տրանսֆերային իրավունքը վաճառել «Ինտերին» և թիմ հրավիրել «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին որպես պահեստային դարպասապահ: Վերջնական որոշում դեռ կայացված չէ:

2022/23 մրցաշրջանում Զոմերը «Բավարիայի» կազմում մասնակցել է 36 խաղի, բաց թողել 45 գոլ: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ