ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ Իտալիա, հաղորդում է Sky Sport-ը։
25-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ «Ներաձուրին» կփորձի ձեռք բերել Դոնարումային, եթե վերջինս որոշի Ֆրանսիայի չեմպիոնի հետ չկնքել նոր պայմանագիր: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հուլիսի 1-ին։
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը կարիերան սկսել է «Ինտերի» համաքաղաքային մրցակցի` «Միլանի» կազմում։ Դոնարուման «Ռոսոներիի» համակարգում հանդես է եկել 2013-2021թթ. և 251 խաղից 88-ում դարպասն անառիկ է պահել։ Նա 2021թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»։