Logo

«Ինտերը» հաղթել է 10-0 հաշվով, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

00:48 / 22.07.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերն» ընկերական խաղում մրցել է իտալական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոլետեսեի» հետ և հաղթել 10-0 հաշվով:

Պոկերի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ աչքի են ընկել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, արգենտինացի հարձակվող Խոակին Կորեան, իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին և իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոսիտոն:

Հիշեցնենք, որ «Ինտերն» Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանում կմեկնարկի «Մոնցայի» դեմ տնային խաղով, որը կկայանա օգոստոսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա