Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» դեմ:
Միլանյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով: «Ներաձուրիին» հաղթանակ պարգևեց հյուրերի պաշտպան Ֆեդերիկո Գատիի ինքնագոլը:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, որը 51-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 57 միավոր և ամրապնդվեց առաջին տեղում: Թուրինյան ակումբը 53 միավորով երկրորդն է, բայց մեկ հանդիպում էլ ավելի է անցկացրել։
Ա սերիա, 23-րդ տուր
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1:0
Ֆեդերիկո Գատի (ինքնագոլ), 37


