Իտալիայի գավաթակիր «Ինտերը» մինչմրցաշրջանային հավաքի առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել: Միլանյան ակումբը մրցել է շվեյցարական «Լուգանոյի» դեմ և հաղթել 3-0 հաշվով:
Աչքի են ընկել իտալացի կիսապաշտպաններ Ստեֆանո Սենսին և Ջովանի Ֆաբիանը և հարձակվող Սեբաստիանո Էսպոսիտոն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 64-րդ րոպեին՝ տեղը զիջելով նիգերիացի կիսապաշտպան Էբենեզեր Ակինսանմիրոյին:
«Ինտեր» (3-5-2). Ստանկովիչ (Դի Ջենարո, 64), Բիսեկ (Գուերսիո, 68), Դե Վրեյ (Ա. Ստանկովիչ, 68), Ֆոնտանարոսա (Ստաբիլե, 68), Լազարո (Մարտինի, 68), Ֆաբիան (Կամատե, 68), Սենսի (Ագումե, 64), Մխիթարյան, (Ակինսանմիրո, 64), Պելամատի (Դի Մաջո, 68), Լաուտարո Մարտինես (Էսպոսիտո, 59), Կորեա (Սալսեդո, 59):