Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 12-րդ տուրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրոզինոնեի» դարպասը:
Առաջին կեսում՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո, հիասքանչ գոլով աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն: Երկրորդ կեսի մեկնարկից կարճ ժամանակ անց Մարկուս Թյուրամի վաստակած 11-մետրանոց հարվածն իրացրեց Հաքան Չալհանօղլուն:
Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 69-րդ րոպեին:
«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 31-ի և գլխավորեց աղյուսակը, «Ֆրոզինոնեն» 15 միավորով 12-րդն է:
Ա Սերիա, 12-րդ տուր
«Ինտեր» - «Ֆրոզինոնե»՝ 2-0
Ֆեդերիկո Դիմարկո, 43, Հաքան Չալհանօղլու, 47 (11մ)