Logo

«Ինտերը» հաղթեց Թյուրամի հեթ-տրիկի շնորհիվ

00:47 / 06.10.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 3-2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։

Միլանյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը։ 20-րդ րոպեից «Տորինոն» խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում խաղաց 77 րոպե։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 14 միավորով երկրորդ տեղում է և երկու միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»։ «Տորինոն» 11 միավորով 6-րդն է։

Իտալիայի Ա սերիա, 7-րդ տուր

«Ինտեր» - «Տորինո»` 3-2

Մարկուս Թյուրամ, 25, 35, 60 – Դուվան Սապատա, 36, Նիկոլա Վլաշիչ, 86 (11մ) 

Հեռացում՝ Գիլերմո Մարիպան, 20 («Տորինո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ