Logo

«Ինտերը» հաղթեց տարվա վերջին տնային խաղում

01:45 / 24.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոյի» նկատմամբ։

«Ներաձուրիի» գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն ու ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը։ Վերջինս Իտալիայի ընթացիկ առաջնությունում 12 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող «Ատալանտայի» իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիին։

Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 89-րդ րոպեին։

«Ինտերը» հաղթեց տարվա վերջին տնային խաղում և 37 միավորով երրորդ տեղում է, «Կոմոն» 15 միավորով 16-րդն է։

Իտալիայի Ա սերիա, 17-րդ տուր

«Ինտեր» - «Կոմո»` 2-0 

Կառլոս Ավգուստո, 48, Մարկուս Թյուրամ, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ