Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում ընդունեց «Ռոմային» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլն 81-րդ րոպեին խփեց Մարկուս Թյուրամը:
Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն իր նախկին թիմի դեմ խաղի մեկնարկային կազմում էր և հանդիպմանը մասնակցեց 75 րոպե:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 25-ի և վերադարձրեց առաջին տեղը: «Ռոման» 14 միավորով 8-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 10-րդ տուր
«Ինտեր» - «Ռոմա»՝ 1-0
Մարկուս Թյուրամ, 81