Logo

«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

01:42 / 19.02.2023Վիդեո
null

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ սեփական խաղադաշտում 3-1 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում տանտերերի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի իրացրած 11-մետրանոցին «Ուդինեզեից» պատասխանեց սլովենացի կիսապաշտպան Սանդի Լովրիչը։

1-1 հաշիվը պահպանվեց մինչև 73-րդ րոպեն, երբ Հայաստանի նավաքականի նախկին ավագ Մխիթարյանն ընթացքից կատարած տպավորիչ հարվածով «Ինտերին» առաջ մղեց հաշվի մեջ։ Վերջնամասում Սիմոնե Ինձագիի թիմի առավելությունը մեծացրեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 84-րդ րոպեին՝ տեղը զիջելով իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալիարդինիին: 34-ամյա Մխիթարյանը լավագույններից մեկն էր խաղադաշտում և մի քանի անգամ տպավորիչ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց թիմակիցներին։ Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 29 պաշտոնական խաղի, խփել 3 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

«Ինտերը» 47 միավորով երկրորդ տեղում է և շարունակում է 15 միավոր զիջել Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»։ «Ուդինեզեն» 30 միավորով 9-րդն է:

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 3-1

Ռոմելու Լուկակու, 20 (11մ), Հենրիխ Մխիթարյան, 73, Լաուտարո Մարտինես, 89 - Սանդի Լովրիչ, 43

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ