Logo

«Ինտերը» հաղթեց Մարտինեսի գոլի շնորհիվ և կրճատեց միավորների տարբերությունն առաջատար «Նապոլիից»

01:45 / 04.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Վենեցիային»։

«Ներաձուրիին» 65-րդ րոպեին հաղթանակ պարգևեց թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Միլանյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա կիսապաշտպանը 51-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Մարիա Կապուտին խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց այն։

«Ինտերը» 24 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն այժմ ընդամենը 1 միավորով է զիջում առաջնության առաջատար «Նապոլիին»։ Նեապոլյան ակումբը 11-րդ տուրում 0-3 հաշվով պարտվել էր «Ատալանտային»։ «Վենեցիան» 18-րդ տեղում է և ունի 8 միավոր։

Իտալիայի Ա սերիա, 11-րդ տուր

«Ինտեր» - «Վենեցիա»` 1-0 

Լաուտարո Մարտինես, 65

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ