Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Միլանյան գրանդի գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Անժ-Յոան Բոնին։
«Ներաձուրիից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 24-ի` ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բարձրանալով առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի նաև «Ռոման»։ «Լացիոն» 15 միավորով 9-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 11-րդ տուր
«Ինտեր» - «Լացիո»` 2-0
Լաուտարո Մարտինես, 3, Անժ-Յոան Բոնի, 62
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


