Logo

«Ինտերը» խփեց 6 գոլ, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

01:39 / 10.11.2022ՍՊՈՐՏ
Ինտեր-Բոլոնիա

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ:

«Ինտերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, մեկական անգամ աչքի ընկան բոսնիացի հարձակվող էդին Ջեկոն, արգենտինացի ռմբարկու Լաուտարո Մարտինեսը, թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն և գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը: «Բոլոնիայի» միակ գոլը խփեց հույն պաշտպան Խարալամբոս Լիկոյանիսը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Ինտերը» 27 միավորով չորրորդն է, իսկ «Բոլոնիան» 16 միավորով 13-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 6-1

էդին Ջեկո, 26, Ֆեդերիկո Դիմարկո, 36, 48, Լաուտարո Մարտինես, 42, Հական Չալհանօղլու, 59 (11մ), Ռոբին Գոսենս, 76 - Խարալամբոս Լիկոյանիս, 22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ