Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով առավելության հասավ «Ֆիորենտինայի» դեմ խաղում։
«Ներաձուրիի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփեց ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։
Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դեղին քարտ էր ստացել։
«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 54-ի և երկրորդ տեղում է` առաջատար «Նապոլիից» հետ մնալով 1 միավորով։ «Ֆիորենտինան» 42 միավորով 6-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 24-րդ տուր
«Ինտեր» - «Ֆիորենտինա»` 2-1 (տեսանյութ)
Մարին Պոնգրաչիչ (ինքնագոլ), 28, Մարկո Առնաուտովիչ, 52 - Ռոլանդո Մանդրագորա, 44 (11մ)
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


