Logo

«Ինտերը» հաղթեց և երեք միավորով է հետ «Նապոլիից»

00:36 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 35-րդ տուրում ընդունեց «Վերոնային» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը 9-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց ալբանացի կիսապաշտպան Քրիստիան Ասլանին:

«Ինտերի» կազմում 68-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Սիմոնե Ինձագիի թիմը 74 միավորով երկրորդն է և առաջնության ավարտից երեք տուր առաջ երեք միավորով է հետ առաջատար «Նապոլիից»: «Վերոնան» 32 միավորով 16-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր

«Ինտեր» - «Վերոնա»` 1-0  (տեսանյութ)

Քրիստիան Ասլանի, 9 (11մ)

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ