Իտալիայի չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 26-րդ տուրում ընդունեց «Ջենոային» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 78-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 57 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Ջենոան» 30 միավորով 12-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 26-րդ տուր
«Ինտեր» - «Ջենոա»` 1-0 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 78