Logo

«Ինտերը» հաղթեց` բարձրանալով երրորդ տեղ

19:52 / 30.11.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Պիզայի» դեմ խաղում։

Երկրորդ խաղակեսում «Ներաձուրիից» դուբլ գրանցեց Լաուտարո Մարտինեսը։

Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։ 36-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից։

«Ինտերը» 27 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Պիզան» 10 միավորով 18-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 13-րդ տուր

«Պիզա» - «Ինտեր»` 0-2

Լաուտարո Մարտինես, 69, 83

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ