Իտալիայի առաջնության 9-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ:
Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը հաղթական գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։ «Սասուոլոյի» միակ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեսին:
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ փոխարինելով ալբանացի կիսապաշտպան Քրիստիան Ասլանիին: Դա հայ կիսապաշտպանի առաջին ասիստն էր Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։
«Ինտերը» 15 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Սասուոլոն» 12 միավորով 9-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Սասուոլո» - «Ինտեր»՝ 1-2 (տեսանյութ)
Դավիդե Ֆրատեսի, 60 - Էդին Ջեկո, 44, 75