Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» ծրագրում է պայմանագիր կնքել Լոնդոնի «Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսի հետ:
Footmercato-ի համաձայն՝ միլանյան գրանդում վստահ են, որ 36-ամյա դարպասապահը կկարողանա լիարժեք փոխարինել կամերունցի Անդրե Օնանային, որը շուտով կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ինտերի» ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում բանակցել են Լյորիսի գործակալի հետ ու պատրաստվում են կատարել պաշտոնական առաջարկ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ավագը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում է 2012 թվականից:


