Logo

«Ինտերը» գտավ Լուկակուին փոխարինողին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 09.08.2021ՍՊՈՐՏ
romelu lukaku dit non a chelsea scaled e1627545105961 - «Ինտերը» գտավ Լուկակուին փոխարինողին

«Ինտերը» շատ արագ փոխարինող գտավ Ռոմելու Լուկակուին, որը շուտով կտեղափոխվի «Չելսի»:

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, միլանյան ակումբը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ՝ հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Սկիրայի փոխանցմամբ՝ բոսնիացին էլ, իր հերթին, համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը նոր ակումբի հետ: Այսօր Ջեկոյի գործակալը կժամանի Միլան՝ պայմանագրի վերջին դետալների ճշգրտման հարցով, ինչից հետո կհայտարարվի տրանսֆերի մասին:

«Ինտերն» արդեն պատրաստել է ֆուտբոլիստի մարզաշապիկը: Բոսնիացին կրելու է 9 համարի մարզաշապիկը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ