«Ինտերը» գտավ Աշրաֆ Հաքիմիին փոխարինողին, որը տեղափոխվել էր ՊՍԺ 60 մլն եվրոյի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը համաձայնության է հասել ՊՍՎ-ի հետ Դենզել Դումֆրիսի տրանսֆերի հարցով: Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Ինտերը» հոլանդական ակումբին կվճարի 12.5 մլն եվրո:
Դումֆրիսը Նիդերլանդների հավաքականի կազմում փայլեց ԵՎՐՈ 2020-ի ընթացքում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

