Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը Միլանի «Ինտերի» կազմում հաղթական ստացվեց։
Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆիորենտինայի» հետ ու հաղթեց 4-3 հաշվով: Հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման ու հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեին։
«Ինտերի» կազմում դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
«Ֆիորենտինայի» կազմում գոլի հեղինա կդարձան բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը, ֆրանսիացի կիսապաշտպան Ջոնաթան Իկոնեն և սերբ ռմբարկու Լուկա Յովիչը:
Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրեց 8-րդ հանդիպումը և կատարել է նաև մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Ինտերը» 19 միավորով 8-րդն է, իսկ «Ֆիորենտինան» 11 միավորով 12-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 3-4 (տեսանյութ)
Արթուր Կաբրալ, 33 (11մ), Ջոնաթան Իկոնե, 60, Լուկա Յովիչ, 90 - Նիկոլո Բարելա, 2, Լաուտարո Մարտինես, 15, 73 (11մ), Հենրիխ Մխիթարյան, 90+5