«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ տեղեկությունների՝ ակումբների միջև բանակցությունները շուտով կավարտվեն: 35-ամյա ֆուտբոլիստի գործակալը համաձայնեցրել է բոսնիացու անհատական պայմանագրի պայմանները, համաձայնագիրը կգործի մինչև 2023 թվականը: Միլանյան ակումբը սպասում է «Ռոմայի» կողմից վերջնական հաստատում ստանալուն, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում կավարտի գործարքը:
Ջեկոն «գայլերի» կազմում 2020/21թթ․ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 38 խաղի, դարձել 13 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» առաջիկայում ավարտին կհասցնի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխությունը:
Բա հիմա՝ ո՞ւր. 5 ակումբ, որտեղ Մեսին կարող է շարունակել կարիերան

