Սաուդյան Արաբիայում կայացավ Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչը:
Միլանի «Ինտերը» լարված պայքարում նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին» և երրորդ տարին անընդմեջ նվաճեց սուպերգավաթը։
«Ներաձուրիի» կազմում հանդիպման հիմնական ժամանակի ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» ռմբարկուն ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
60-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն:
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Իտալիայի սուպերգավաթ, եզրափակիչ
«Նապոլի» - «Ինտեր»՝ 0-1
Լաուտարո Մարտինես, 90+1
Հեռացում՝ Ջովանի Սիմեոնե, 60 («Նապոլի»)