Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ Դե Վրեյը միլանյան գրանդում կվաստակի տարեկան 3,8 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների ազգային հավաքականի խաղացողն «Ինտերի» գույները պաշտպանում է 2018 թվականի հուլիսից, անցկացրել է 203 խաղ՝ դառնալով 9 գոլի և 7 ասիստի հեղինակ:


