Միլանի «Ինտերն» ու ակումբի պաշտպան Յան Բիսեկը երկարաձգել են պայմանագիրը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ կողմերն արդեն ստորագրել են անհրաժեշտ փաստաթղթերը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Ներաձուրին» պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա առաջիկա օրերին։
23-ամյա Բիսեկն «Ինտեր» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 32 խաղում խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Գերմանիայի Մ21 հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 25 միլիոն եվրո։