Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով խաղում է Միլանի «Ինտերում», ամռանը կվերադառնա Լոնդոնի «Չելսի», հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Միաժամանակ հաղորդվում է, որ Լուկակու չի ցանկանում վերադառնալ անգլիական ակումբ։ Հարձակվողն ավելի շատ սիրում է խաղալ Իտալիայում, սակայն «Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն Իտալիայի փոխչեմպիոնի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: