Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 8-րդ տուրում բաց թողեց հաղթանակը «Բոլոնիայի» դեմ խաղում: «Ներաձուրին» կորցրեց երկու գոլի առավելությունը, խաղն ավարտվեց 2-2 հաշվով:
Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր: Նա խաղաց 77 րոպե:
19 միավորով Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առաջին տեղում է, սակայն 18 միավոր վաստակած «Միլանը» դեռևս չի անցկացրել տուրի իր հանդիպումը:
Ա Սերիա, 8-րդ տուր
«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 2-2 (տեսանյութ)
Ֆրանչեսկո Աչերբի, 11, Լաուտարո Մարտինես, 13 - Ռիկարդո Օրսոլինի, 19 (11մ), Ջոշուա Զիրկզե, 52


