Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» տնային խաղում չկարողացավ հաղթել «Բոլոնիային». գրանցվեց 2-2 հաշիվը։
«Ներաձուրին» 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տանում, սակայն բաց թողեց հաղթանակը։
Միլանյան գրանդի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մկանային լարվածություն ունի։
«Ինտերը» 44 միավորով երկրորդ տեղում է, «Բոլոնիան»՝ 30 միավորով 8-րդ։
Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր
«Ինտեր» - «Բոլոնիա»` 2-2
Դենզել Դումֆրիս, 19, Լաուտարո Մարտինես, 45+1 - Սանտիագո Կաստրո, 15, Էմիլ Հոլմ, 64
«Ինտեր» - «Բոլոնիա» հանդիպումը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ 2» հեռուստաալիքով, Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում (iOS, Android):