Իտալական Ա սերիայի 30-րդ տուրում Միլանի «Ինտերը», 2-0 հաշվով հաղթելով «Էմպոլիին», կրկնել է ակումբային ռեկորդ։
Opta Sports-ը հայտնում է, որ «Ներաձուրին» միայն երկրորդ անգամ է Իտալիայի առաջնության 30 խաղից հետո տարել 25 հաղթանակ։ «Ինտերը» միայն 2006/07 մրցաշրջանում էր նման ցուցանիշ գրանցել, երբ ակումբը մարզում էր Ռոբերտո Մանչինին։ Այդ ժամանակ միլանյան ակումբը վաստակել է 97 միավոր` դառնալով Իտալիայի չեմպիոն։
«Ինտերն» Ա սերիայի 2023/24 մրցաշրջանում 30 խաղից հետո վաստակել է 79 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 14 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Միլանին»։


