Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Կալյարիին» և 58 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնել։
Opta-ն գրում է, որ «Ներաձուրին» 1966 թ. ի վեր առաջին անգամ է ներքին առաջնությունում արտագնա խաղերում 5 անընդմեջ հաղթանակ տանում` առանց գոլ բաց թողնելու։
Միլանյան գրանդը նախորդ տուրերում «չոր» հաշվով հաղթել է նաև «Լացիոյին» (6-0), «Վերոնային» (5-0), «Էմպոլիին» (3-0) և «Ռոմային» (3-0)։
1966/67 մրցաշրջանի մեկնարկում «Ինտերը» հյուրընկալվելիս պարտության է մատնել «Ֆոջային» (4-0), «Ատալանտային» (5-0), «Լեկոյին» (2-0), «Տորինոյին» (2-0) ու «Միլանին» (1-0)։