«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Ռոմային» և 2012 թ. փետրվարից ի վեր վատագույն ցուցանիշը գրանցել, հայտնում է Opta-ն։
«Ներաձուրին» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Միլանյան գրանդը նման ցուցանիշ չէր գրանցել 2012 թվականից: Այդ ժամանակ «Ինտերը» նման 5 խաղ է անցկացրել։
Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիայ) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով չէր մասնակցում խաղին:


