Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» 2 թեկնածու է դիտարկում կամերունցի դարպասապահ Անդրե Օնանային փոխարինողի դերում:
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով, միլանյան գրանդը լրջորեն հետաքրքրված է վրացի Գեորգի Մամարդաշվիլիի («Վալենսիա») և շվեյցարացի Յան Զոմերի («Բավարիա») ծառայություններով:
Անդրե Օնային ցանկանում են ձեռք բերել անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ինտերը» պատրաստ է ձևակերպել գործարքը, եթե ստանա 60 միլիոն եվրոյի առաջարկ:
Ավարտված մրցաշրջանում Անդրե Օնանան իտալական ակումբի կազմում անցկացրել էր 41 հանդիպում, բաց թողել 36 գոլ ու 19 անգամ անառիկ պահել դարպասը:

