Logo

«Ինտերը» 15 միլիոն եվրո է առաջարկել 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց

20:13 / 29.07.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» ցանկանում է գնել «Ուդինեզեի» սերբ կիսապաշտպան Լազար Սամարջիչի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց միլանյան ակումբն առաջարկել է 15 միլիոն եվրո և իտալացի կիսապաշտպան Ջովանի Ֆաբիանի տրանսֆերային իրավունքը (պահպանելով հետ գնելու հնարավորությունը):

20-ամյա Ֆաբիանը 2022/23 մրցաշրջանում վարձավճարով անցկացրել է «Ռեջինայում» և Բ Սերիայի 36 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:

Սամարջիչի պայմանագիրն «Ուդինեզեի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

2022/23 մրցաշրջանում Սամարջիչն «Ուդինեզեի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 14 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ