Logo

«Ինտերում» արձագանքել են Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը

18:40 / 18.12.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությանը։ Իտալիայի գավաթակիրը մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

««Աթլետիկոն» բարդ մրցակից է։ Ես լավ ճանաչում եմ Դիեգո Սիմեոնեին, նա իմ ընկերն է։ Կլինեն հավասարակշռված հանդիպումներ երկու հրաշալի թիմերի միջև։

Հուսով եմ՝ «Ինտերը» կլինի նույն մարզավիճակում, ինչ հիմա է։ Լաուտարո Մարտինեսը մեր իսկական առաջատարն է»,- «Ինտերի» լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ինտերը» հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2024թ․ փետրվարի 13/14/20/21-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 5/6/12/13-ին։

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի զույգերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա