Logo

Մխիթարյանի ասիստն օգնեց «Ինտերին» հաղթել «Ատալանտային»

22:59 / 04.11.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով ուժեղ գտնվեց «Ատալանտայից»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում խաղաց 70 րոպե ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)։ 57-րդ րոպեին հայ կիսապաշտպանի փոխանցումից հետո արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 28-ի և 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Ատալանտան» 19 միավորով 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 1-2 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 61 - Հական Չալհանօղլու, 40 (11մ), Լաուտարո Մարտինես, 57

Հեռացում՝ Ռաֆայել Տոլոի, 90+2 («Ատալանտա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա