Logo

«Ինտերն» ու Սիմոնե Ինձագին նոր պայմանագիր են ստորագրել

20:40 / 12.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:

Իտալացի 48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից:

Ինձագիի գլխավորությամբ «Ներաձուրին» նաև երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը: 2022/2023 մրցաշրջանում էլ միլանյան գրանդը հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հիշեցնենք, որ «Ինտերում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ