Logo

«Ինտերն» ու «Միլանը» պատմական համաձայնության են հասել

14:59 / 16.09.2025Ֆուտբոլ
null

Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան հայտարարել է, որ «Ինտերն» ու «Միլանը» համաձայնության են հասել Ջուզեպե Մեացայի անվան «Սան Սիրոն» գնելու հարցում, հայտնում է ANSA-ն:

«Սեպտեմբերի 17-ին կդիմենք քաղաքի խորհուրդ՝ «Սան Սիրոյի» վաճառքի համար, քանի որ համաձայնության ենք հասել ակումբների հետ»,- ասել է քաղաքապետը:

Ակնկալվում է, որ իտալական քաղաքի ղեկավարությունը ստադիոնի վաճառքը կհաստատի մինչև սեպտեմբերի վերջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ