Իտալական ակումբներ «Միլանն» ու «Ինտերը» տարաձայնություն ունեն: «Ինտերին» դուր չի գալիս այն որ, Իտալիայի գործող չեմպիոնը ծրագրում է կառուցել առանձին մարզադաշտ:
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով, «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանն առաջարկել է հանդիպել «Միլանի» նախագահ Ջերի Կարդինալեին, որպեսզի համոզի հետ կանգնել այդ գաղափարից, սակայն մերժում է ստացել:
«Ինտերը» ցանկանում է մնալ Միլան քաղաքի Սան-Սիրո շրջանում, և եթե չստացվի համաձայնության գալ, մյուս նախագծերում նույնպես չի դիտարկի «Միլան» ակումբի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբները տնային հանդիպումներն անցկացնում են միևնույն ստադիոնում, որը «Ինտերի» հանդիպումների ժամանակ կրում է «Ջուզեպե Մեացա», «Միլանի» խաղերի ժամանակ՝ «Սան-Սիրո» անունը: